00:00:00

Սեւանի «Հարսնաքարի» մոտ բախվել են «Մերսեդեսն» ու «Հոնդան». կա վիրավոր

11:22, 24 հուլիս 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 24-ին, ժամը 01:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իջևան-Սևան ավտոճանապարհի 78-րդ կմ-ին բախվել են «Honda» (վարորդ՝ Ա.Ն.) և «Mercedes» (վարորդ՝ Ա.Բ) մակնիշների ավտոմեքենաները: Տեղազննման արդյունքում հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Honda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր