00:00:00

Նոր Արեշում տուրիստական ավտոբուս է այրվել

10:49, 24 հուլիս 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 24-ին, ժամը 02։10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր-Արեշի 2-րդ փողոցի սկզբնամասում այրվում է տուրիստական ավտոբուս։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բուռնազյան փողոցում` Գյուղատնտեսական քոլեջի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:23-ին, մարվել` 02:56-ին: Այրվել է «Բիզնես Լայն» ՍՊԸ-ին պատկանող «Neoplan» մակնիշի ավտոբուսի հետնամասը, վերևով անցնող արտաքին լուսավորման լարեր (2 գ.մ) և ջերմահարվել` ավտոբուսի դիմացի հատվածը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր