00:00:00

Մաշտոցի պողոտայում բախվել են «Opel Corsa»-ն, «BMW X6»-ը և «Mercedes C320»-ն, կան տուժածներ

10:07, 24 հուլիս 2019 Պատահարներ

Հուլիսի 23-ին, ժամը 14:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում` «Ամերիա» բանկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Corsa» (վարորդ՝ Ն.Գ., ծնված 1941թ.), «BMW X6» (վարորդ՝ Վ.Ա., ծնված 1962թ.) և «Mercedes C320» (վարորդ՝ Վ.Գ.) մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և «BMW X6» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Է.Ա.-ին (ծնված 1989թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջիններս հոսպիտալացվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ Է.Ա.-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ Ն.Գ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր