00:00:00

ԱԺ փոխնախագահի օգնականն ահազանգել է ոստիկանություն և հայտնել՝ իրեն սպառնացել են, որ կպատճառեն ծանր վնասվածք և կայրեն կահույքի խանութը

23:47, 23 հուլիս 2019 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 22-ին, Երևանի բնակիչ Վահան Նարիբեկյանի ահազանգի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել է, որ ժամը 12։00-ի սահմաններում Թաիրով վարչական շրջանի Մայրաքաղաքային փողոցի թիվ 202 հասցեում գտնվող կահույքի խանութում սպասարկման վերաբերյալ ծագած վիճաբանության ժամանակ խանութ այցելած 2 հաճախորդ իր հասցեին հնչեցրել են առողջությանը ծանր վնաս պատճառելու, կահույքի խանութն այրելու սպառնալիքներ։ Վաղարշապատի ոստիկանները պարզել են, որ սպառնալիքներ հնչեցնող անձինք են Արմավիր քաղաքի բնակիչներ Հակոբ Թ.-ն և Մամիկոն Թ-ն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ահազանգող Վ. Նարիբեկյանը իրավապահներին հայտնել է, որ ինքն Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի օգնականն է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հակոբ Թ-ն և Մամիկոն Թ-ն հայր ու որդի են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր