00:00:00

Աբովյանում անչափահասների միջեւ վեճն ավարտվել է դանակահարությամբ

23:19, 23 հուլիս 2019 Պատահարներ

Հուլիսի 22-ին, ժամը 22-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «աջ սրունքի կտրած-ծակած վերք» եւ «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 17-ամյա եւ 15-ամյա պատանիներ: Ոստիկանությունից  հայտնում են, որ Կոտայքի ոստիկանները մեկնել եւ պարզել են, որ մոտ մեկ ժամ առաջ, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում ծագած անհիմն վիճաբանության ժամանակ, նրանց դանակով վնասվածքներ է հասցրել աբովյանցի մեկ այլ15-ամյա պատանի: Ժամը 23.40-ին նա բերման է ենթարկվել բաժին, տվել խոստովանական ցուցմունք եւ ներկայացրել հանցագործության գործիք խոհանոցային դանակը: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր