00:00:00

Հրշեջ փրկարարները մի քանի ժամ պայքարել են Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող 25 հա ցորենի արտում բռնկված խոշոր հրդեհի դեմ

22:02, 23 հուլիս 2019 Պատահարներ

Այսօր՝ հուլիսի 23-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։18-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքում գտնվող լճի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են մեկնել Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատը, այնուհետև օգնության են հասել թիվ 13 հատուկ հրշեջ ջոկատը։ Հրշեջ-փրկարարները, վտանգելով իրենց կյանքը, 2 ժամից ավելի պայքարել են կրակի տարածման, ապա կանխման դեմ։ Պարզվել է, որ այրվել է մոտ 25 հա ցորենի արտ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված արտը պատկանում է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր