00:00:00

Նոր Նորքում Mercedes-ը վրաերթի է ենթարկել ջրագիծ նորոգողին, ապա բախվել բազալտե քարերին․ 2-ն էլ հիվանդանոցում են

17:00, 23 հուլիս 2019 Պատահարներ

Երեւանում, այսօր, հուլիսի 23-ին վրաերթ-վթար է տեղի ունցել Երեւանում. ժամը 12։30-ի սահմաններում, Mercedes մակնիշի 91 XS 900 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Նորք վարչական շրջանի Գալշոյան փողոցում վրաերթի է ենթարկել Նոր Նորք վարչական շրջանի կանաչապատման ընկերության աշխատակցին, այնուհետեւ դուրս է եկել հանդիպակաց երթեեւեկելի գոտի եւ բախվել բազալտե քարերին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, վրաերթ-վթարի հետեւանքով վրաերթի ենթարկվածն ու վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունը պարզում է վարորդի եւ վրաերթի ենթարկվածի ինքնությունը։ Վրաերթի ենթարկվածի գործընկերն ասել են, որ անվտանգության կանոնները պաշտպանելով, ջրագծի վերանորոգման աշխատանքներ էին կատարում, երբ Mercedes-ը վրաերթի ենթարկեց իրենց գործընկերոջը: Սակայն Mercedes-ի համար դեպքի վայր ժամանած մի քաղաքացի էլ պնդում էր, որ աշխատանքներ կատարելու համար ցուցանակներ չեն եղել։ Իսկ թաղապետարանի աշխատակիցները պնդում էին հակառակը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր