00:00:00

Լուսադեմին Երեւանում բախվել են «Վոլվո»-ն ու «Hummer»-ը. վերջինիս 45-ամյա վարորդին հիվանդանոց են հասցրել

10:45, 23 հուլիս 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 23-ին, ժամը 05:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ֆուչիկի փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է: Պարզվել է, որ բախվել են «Volvo» (վարորդ՝ Ա.Խ.) եւ «Hummer H2» (վարորդ՝ Դ.Ի., ծնված 1974 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Դ․Ի.-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են «Hummer H2» մակնիշի ավտոմեքենան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր