00:00:00

Սարսափելի դեպք Արարատի մարզում. որդին հայտնաբերել է հոր դիակը

22:10, 22 հուլիս 2019 Պատահարներ

Քիչ առաջ սարսափելի դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Sputnik Արմենիայի տեղեկություններով` Նոր Կյուրին գյուղում ապրող 61-ամյա մի տղամարդ իրենց տան նկուղում հայտնաբերել է 87-ամյա հոր դին՝ կախված վիճակում: Նախնական տվյալներով՝ հայրն իջել է նկուղ` ինչ-որ իր բերելու: Որդին, տեսնելով, որ հայրն ուշանում է, ինքն էլ է իջել նկուղ ու տեսել, որ հայրը պարանով կախվել է: Գյուղում խոսում են, որ ծերունին վերջերս ուղեղի կաթված է ստացել և առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ուներ, որոնք էլ, ամենայն հավանականությամբ, հանգեցրել են այդ ծայրահեղ քայլին: Արդյոք առողջական խնդիրներն են եղել ինքնասպանության պատճառը, թե մեկ այլ հանգամանք, կպարզեն իրավապահները: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր