00:00:00

Երևանում BMW-ն տապալել է բենզալցակայանի լիցքավորման սարքն ու հայտնվել ճանապարհի մեջտեղում

21:25, 22 հուլիս 2019 Պատահարներ

Հուլիսի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 33-ամյա Արթուր Առաքելյանն իր վարած BMW մակնիշի 35 XM 141 համարանիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել նշված փողոցի թիվ 161 հասցեում գործող «Ֆլեշ» բենզալցակայանի լիցքավորման սարքին, տապալել այն և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան) վիճակում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր