00:00:00

Գյումրիում աղբը հավաքելու ժամանակ 44-ամյա տղամարդ է վիրավորվել նռնակի պայթյունից

18:33, 22 հուլիս 2019 Պատահարներ

Գյումրի քաղաքում  հուլիսի 21-ին նռնակի պայթյունից աղբը հավաքող  44-ամյա մի տղամարդ տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ «Գյումրի» բժշկական կենտրոնից ժամը 23:30-ին հաղորդում է ստացվել, որ աջ դաստակի պայթյունային վնասվածք, բազմաթիվ վերքեր  ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1975 թվականին ծնված մի տղամարդ: Քննիչի գլխավորությամբ մեկնած խմբին պարզվել է, որ նույն օրը 23:00-ի սահմաններում նշված անձը իր կողմից վարած մեքենայով Կոշտոյան փողոցի աղբամանների աղբը հավաքելու ժամանակ գտել է նռնակի պայթուցիչ, պայթուցիչի օղակը բացվելու հետեւանքով ստացել է վնասվածքներ: Նշանակված է փորձաքննություններ, նյութեր են  նախապատրաստվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր