00:00:00

Զովունիում տղամարդը իր բնակարանից նետվել է երեխաների ներկայությամբ

17:04, 22 հուլիս 2019 Պատահարներ

Կոտայքի մարզի Զովունի համայնքում տղամարդը 5-րդ հարկից իրեն ցած է նետել եւ մահացել։ Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 21-ին, ժամը 10։10-ի սահմաններում, 35-ամյա տղամարդը, ով Զովունիի 9-րդ փողոցի բնակիչ է, ինքնասպանություն գործելու նպատակով նշված շենքի 5-րդ հարկի, իրենց տան հյուրասենյակի պատշգամբից ցած է նետվել։ Տղամարդուն տեղափոխել են «Արմենիա» ԲԿ։ Ըստ բժշկի տեղեկության՝ նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու, եւ 12։25-ին ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ նշված անձը 12։10-ին վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է։ Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են։ Ավելի վաղ armeniasputnik.am-ը հայտնել էր, որ տղամարդը ամուսնացած էր, ուներ 2 անչափահաս երեխա։ Նա իր բնակարանից նետվել է հենց երեխաների ներկայությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր