00:00:00

«Մեխի վրա եմ նստել». գերեզմանոցում 18-ամյա տղան դանակահարել է 16-ամյա պատանուն

14:26, 22 հուլիս 2019 Պատահարներ

Հուլիսի 20-ին, ժամը 22.40-ին, «Գավառ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Սարուխան գյուղից 16-ամյա մի պատանի: Նա հայտնել է, թե իրենց բակում նստել է մեխի վրա: Ոստիկանությունից հայտնում են, որ բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 22-ի սահմաններում, Սարուխան գյուղի գերեզմանների մոտ ծագած վիճաբանության ժամանակ նույն գյուղի բնակիչ, 18-ամյա մի տղա է դանակով հարվածել պատանուն: Ահազանգից երկու ժամ հետո բաժին բերման է ենթարվել դանակահարողը, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը: Այն վերցվել է հետագա պարզաբանումների համար: Նշանակվել են փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր