00:00:00

Սարդարապատ գյուղում դպրոցական տղան ավտոտնակում ոտքը դրել է բաց հոսանքի վրա ու տեղում մահացել

14:03, 22 հուլիս 2019 Պատահարներ

Արմավիրի մարզում, հուլիսի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 20։10-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Սարդարապատ գյուղ, որտեղից հիվանդանոց է տեղափոխել երիտասարդ տղայի դի։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 19։50-ի սահմաններում նույն գյուղի բնակիչ 18-ամյա Է․Ղ․-ն գյուղում 47-ամյա Գուրգեն Գ․-ին պատկանող ավտոտնակում ավտոմեքենան վերանորոգելու ժամանակ ոտքը պատահաբար դրել է բաց հոսանքալարի վրա եւ հոսանքահարվելու հետեւանքով մահացած վիճակում տեղափոխվել «Արմավիր» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատարստվում։ Աղբյուրի տեղեկություններով՝ Է․ Ղ․-ն սովորում էր իրենց գյուղի դպրոցի 12-րդ դասարանում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր