00:00:00

Պակիստանում զինված մոտոցիկլավարները հարձակվել են ոստիկանության եւ հիվանդանոցի վրա. սպանվել է 6 մարդ

16:50, 21 հուլիս 2019 Պատահարներ

Պակիստանի ոստիկանությունը հայտնել է, որ տղամարդկանց զինված խումբը հարձակվել է ոստիկանության բաժնի վրա, այնուհետեւ ռումբ պայթեցրել հիվանդանոցում, որտեղ տեղափոխել են տուժածներին, հաղորդում է Associated Press-ը: Հարձակման հետեւանքով զոհվել է վեց ոստիկան, եւս 10 մարդ վիրավորվել է: Դերա Իսմաիլ Հան շրջանի ավագ ոստիկան Սալիմ Հանը հայտնել է, որ ոստիկանների ուղղությամբ կրակը բացել է մոտոցիկլավարների խումբը: Հրաձգության հետեւանքով սպանվել է երկու մարս, իսկ ավելի ուշ հանցագործները ռումբ են նետել հիվանդանոցի մուտքի մոտ՝ սպանելով չորս մարդու: Զինված հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» իսլամիստական շարժումը: Ներկայումս ճշտվում է՝ ռումբը պայթեցրել էր մահապարտ ահաբեկիչը, թե այն տեղադրված էր մոտոցիկլետներից մեկի վրա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր