00:00:00

ՌԴ 24-ամյա քաղաքացին Տավուշի մարզում Kia-ով բախվել է գազատար խողովակի հենասյանը. կան վիրավորներ

15:12, 21 հուլիս 2019 Պատահարներ

Հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 14:50-ի սահմաններում, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 24-ամյա Անդրեյ Կ.-ն, իր վարած Kia մակնիշի В 035 ТМ 123 RUS համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի 92 կմ հատվածում բախվել է գազատար խողովակի մետաղյա հենասյանը: Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, ՌԴ քաղաքացիներ, 14-ամյա Վ.Կ.-ն և 58-ամյա Ս.Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր