00:00:00

Ինչ հիվանդություն է ունեցել «Արաբկիր» ԲԿ-ում մահացած 14-ամյա երեխան. մանրամասներ

04:00, 21 հուլիս 2019 Պատահարներ

«Արաբկիր» բժշկական կենտրոնում հուլիսի 19-ին մահացած 14-ամյա երեխան երկար տարիներ ոսկրային հիվանդություն է ունեցել, չի կարողացել քայլել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզի Ճարճակիսի համայնքապետ Թալաբանի Սադեյանը: «Երեխան երկար տարիներ ունեցել է ոսկրային հիվանդություն,  չի քայլել, փորձել են բուժել, սակայն ցավոք հիվանդությունը խորացել է: Տանը ունի իրենից մեծ մեկ քույր, հայրն ու մայրն էլ գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղվում»,- ասաց համայնքապետը: Ավելի վաղ հայտնել էինք, որ «Արաբկիր» բժշկական կենտրոնում հուլիսի 19-ին մահվան դեպք է տեղի ունեցել: Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 19:30-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնում մահացել է 14-ամյա աղջիկ: Հիվանդանոց է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: Աղբյուր՝ News.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր