00:00:00

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. բախվել են Opel-ն ու 06-ը. կա 4 վիրավոր

03:38, 21 հուլիս 2019 Պատահարներ

Այսօր՝ հուլիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 1:30-ի սահմաններում, Խաշթարակ գյուղ տանող ճանապարհին, խաչմերուկում բախվել են նույն գյուղի բնակիչ, 61-ամյա Պ.Ա.-ի վարած ՎԱԶ-2106 մակնիշի 57 ՏԼ 801 համարանիշի և Ազատամուտ գյուղի բնակիչ, 28-ամյա Դ.Ա.-ի վարած Opel մակնիշի 35 GN 976 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները և 06-ի ուղևոր, Խաշթարակ գյուղի բնակիչ, 33-ամյա Ն.Ա.-ն և Opel-ի ուղևոր, Ազատամուտ գյուղի բնակիչ, 16-ամյա Ա.Է.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Իջևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենաները վերածվել են մետաղե ջարդոնի: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  shamshyan.com

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր