00:00:00

Ավտովթար Սյունիքի մարզում. 43-ամյա վարորդը 07-ով բախվել է խոտ տեղափոխող ԳԱԶ-51-ին, այնուհետև «Կոկա-կոլա» տեղափոխող Mercedes-ին, կան վիրավորներ

03:02, 21 հուլիս 2019 Պատահարներ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Սուրեն Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 19-ին, Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 15:30-ի սահմաններում, Գորիս քաղաքի բնակիչ, 43-ամյա Գ.Խ.-ն իր վարած ՎԱԶ-2107 մակնիշի 35 ԼA 406 համարանիշի ավտոմեքենայով բախվել է խոտով բարձված բեռնատարին, այնուհետև դուրս եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել Երևանի բնակիչ, 32-ամյա Ա.Պ.-ի վարած Mercedes մակնիշի 493 AC 61 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի ուղևորներ, վարորդի համաքաղաքացիներ, 45-ամյա Գ.Հ.-ն և 15-ամյա Ն.Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով, Mercedes-ի վարորդ Ա.Պ.-ն աշխատում է «Կոկա-Կոլա» ընկերությունում, ավտոմեքենան էլ պատկանում է նշված ընկերությանը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  shamshyan.com 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր