00:00:00

Իրաքում թուրք զինծառայողներ են սպանվել

23:21, 20 հուլիս 2019 Պատահարներ

Խոսքը Թուրքիայում արգելված «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» (PKK) զինված խմբավորման մասին է։ Անկարան այդ կազմակերպությունը համարում է ահաբեկչական և 2015 թվականից սկսած այդ խմբավորման դեմ պայքարի ընթացքում գրեթե ոչնչացրել է իր արևելյան նահանգների մի շարք քաղաքներ ու բնակավայրեր, գրում է  SHANTNEWS.am լրատվական կայքը:
Պարբերաբար թուրքական բանակը հակաքրդական գործողություններ է իրականացնում նաև Իրաքի տարածքում՝ չնայած նրան, որ պաշտոնական Բաղդադը նման թույլտվություն չի տվել ու պարբերաբար բողոքներ է ներկայացնում այդ կապակցությամբ։ Փաստացի, Իրաքի տարածքի հյուսիսային որոշ հատվածներ, ինչպես և Սիրիայում ու Կիպրոսում, թուրքական բանակի վերահսկողության տակ են։
Թուրքիայի կողմից «ահաբեկիչների դեմ» պայքարին անդրադառնալիս 2017 թվականին Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իրենց երկրի դեմ ուղղված սպառնալիքները ստիպված են արմատախիլ անել հենց իրենց ծագման օջախում։
«Թուրքիայի անվտանգությունը սկսվում է ոչ թե Գազիանթեպում, այլ Հալեպում, ոչ թե Հաթայում, այլ Իդլիբում, ոչ թե Մերսինում, այլ Կիպրոսում, ոչ թե Կարսում, այլ Նախիջևանում, ոչ թե Արթվինում, այլ Բաթումում, ոչ թե Թրակիայում, այլ Բալկաններում: Հիշենք սա», – ասել է Էրդողանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր