00:00:00

Տրակտորը տապալել է Երևանը սնուցող հսկայական գազախողովակը

18:24, 20 հուլիս 2019 Պատահարներ

Երեկ՝ հուլիսի 19-ին, արտակարդ դեպք է տեղի ունեցել Երևանում: Կեսօրին, դեռևս անհայտ պայմաններում, տրակտորը բախվել է Բագրատունյաց 28/1 հասերի դիմաց տեղադրված 500 դմ գազատար խողովակին: Ինչպես  հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն բախման պատճառով Երևանը սնուցող մայրուղու գազատար խողովակը կոտրվել է, ինչի պատճառով էլ սկսվել է գազի արտահոսք: Օպերատիվորեն ժամանած «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները ՝ գլխավոր տնօրեն Գառնիկ Մովսիսյանի գլխավորությամբ տևական ժամանակ հսկայական աշխատանքների արդյունքում կարողացան վերացնել թերությունը: Ֆ ոտոլրագրողը հայտնում է, որ Երևանի ԳԳՄ-ի Շենգավիթի մասնաճյուղի աշխատակիցները մինչև կեսգիշեր աշխատանքներ էին կատարում ու եթե նրանք օպերատիվ չգործեին, մայրաքաղաքի մի քանի թաղամասեր, հիմնարկ-ձեռնարկարություններ, այդ թվում՝ առողջապահական ու սննդի կենտրոններ, մնալու էին առանց գազ: Դեպքի վայր են ժամանել նան Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները, ովքեր պարզում են, թե ով է եղել տրակտորիստը: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/07/20/1130432/

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր