00:00:00

Երևանում բախվել են 40-ամյա վարորդի Honda-ն և 21-ամյա վարորդի մոպեդը. մոպեդը կողաշրջվել է, կա վիրավոր.

15:20, 20 հուլիս 2019 Պատահարներ

Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 18-ին Երևանում տեղի ունեցած ավտոմեքենայի և մոպեդի բախման փաստով: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը ժամը 14:00-ի սահմաններում Սայաթ–Նովայի պողոտա և Ա. Մանուկյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 40-ամյա Արմեն Վ.-ի վարած Honda մակնիշի 01 VC 022 համարանիշի ավտոմեքենան և 21-ամյա Արթուր Խ.-ի վարած «MF 50 A» մակնիշի մոպեդը: Բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ վարորդ Արթուր Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր