00:00:00

Արմավիրի մարզի 2 համայնքում այրվում են ցորենի արտեր

02:16, 20 հուլիս 2019 Պատահարներ

Արմավիրի մարզի 2 համայնքում ցորենի արտեր են այրվում: Հրդեհներից մեկը բռնկվել է Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքում, երկրորդը՝ Արմավիր-Էջմիածին ավտոճանապարհին հարակից տարածքում: Տարոնիկ համայնքի բնակիչների խոսքով՝ այրվում է մոտ 4 հա տարածք: Նրանք դեպքի մասին ահազանգել են Արտակարգ իրավիճակների նախարարություն: Կրակից վնասվել են մոտ 10 տարեկան ծառեր, հիմնականում բարդիներ և պտղատու ծառեր: Արմավիր-Էջմիածին ավտոճանապարհին բռնկված հրդեհն էլ ընդգրկվում է մոտ 3 հա տարածք: Հրդեհի վայրն ամբողջովին ծխապատ է, և բնակիչներին տարածքին մոտենալ չի հաջողվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր