00:00:00

Հայտնի է դարձել Երևան – Մոսկվա չվերթի ինքնաթիռի սրահում տեղի ունեցած միջադեպի պատճառը

21:50, 19 հուլիս 2019 Պատահարներ

Հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայանից Երևան մեկնող ինքնաթիռում ծուխը, ըստ երևույթին, հայտնվել է այն պատճառով, որ հիդրավլիկ հեղուկի գոլորշին և յուղը հայտնվել են օդորակման համակարգում: Ինչպես գրում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է Մոսկվայի՝ տրանսպորտի հարցերով միջշրջանակին քննչական վարչությունը: Վարչության ներկայացուցիչ Ելենա Մարկովսկայան հայտնել է, որ ավելի ուշ գոլորշին օդանավի սրահ է ներթափանցել: Կրակի կամ հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել, ինքնաթիռի ագրեգատները վնասված չեն: «Միջադեպի հետևանքով ուղևորների առողջությանը սպառնացող վտանգներ չեն եղել»,- ասել է ներկայացուցիչը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր