00:00:00

Դանակահարություն Քաջազնունի փողոցում. կասկածյալը ներկայացել է ոստիկանություն

20:57, 19 հուլիս 2019 Պատահարներ

Հուլիսի 9-ին ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ նույն օրը Քաջազնունի փողոցում գործող սուպերմարկետի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, այնուհետև ժամը 22.05-ին հիվանդանոցից էր հաղորդում ստացվել, որ «գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Նար-Դոսի փողոցի 18-ամյա բնակիչ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 21.00-ին, նշված սուպերմարկետի մոտ անհայտ անձը, վիճաբանության ժամանակ, սուր-կտորղ-ծակող գործիքով հարվածել է երիտասարդին և պատճառել մարմնական վնասվածք: Դեպքի վայրի զննությամբ նշված վայրից հայտնաբերվել է մահականման առարկա և ծալովի դանակ: Նշանակվել է ԴԲՓ: Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարմնական վնասվածք հասցնողը Աշտարակ քաղաքի 18-ամյա բնակիչ է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ հոլիսի 18-ին, ժամը 14.30-ին, ներկայացել է Մարաշի բաժանմունք, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել հանցագործության գործիք դանակը: Կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր