00:00:00

Խորհրդակցություն՝ ԱԻՆ փրկարար ծառայությունում

19:54, 19 հուլիս 2019 Պատահարներ

    Հուլիսի 19-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվեց Փրկարար ծառայության ամենշաբաթյա ընդլայնված խորհրդակցություն, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը: ՀՀ ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի և ՀՀ մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցեցին անցած շաբաթվա ընթացքում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, անցկացված և նախապատրաստվող ուսումնավարժությունների, քաղաքացիական պաշտպանության հենակետերի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի մասին: Նախորդ շաբաթվա ընթացքում «911» ծառայությունում գրանցվել է 22504 զանգ, 1271 դեպք-պատահար, որից 324-ը՝ արտակարգ բնույթի, որոնց հետևանքով կա 2 զոհ: ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ հոգեբանական աջակցության բաժնի պետ, փ/ծ կապիտան Արևիկ Երիցյանը զեկուցեց, որ անցնող շաբաթվա ընթացքում գրանցվել է 12 զանգ, որից 4-ը ինքնավնասման սպառնալիքի վերաբերյալ: Ծառայության աշխատակիցները քաղաքացիներին ցուցաբերել են հոգեբանական աջակցություն: Փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Տիգրան Գիդաչյանը զեկուցեց քարաթափման վերաբերյալ  կատարված վերլուծության մասին, որը սահմանված կարգով ուղարկվել է շահագրգիռ գերատեսչություններին: ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը բոլոր տարածքային ստորաբաժանումներին հանձնարարեց 5-օրյա ժամկետում տրամադրել իրենց կողմից սպասարկվող տարածքներում առկա հրդեհավտանգ և քարաթափման վտանգ պարունակող տեղամասերի ցանկը: Գնդապետ Նահապետյանի խոսքով, անընդհատ պետք է բարձրացնել հրդեհի և քարաթափման վերաբերյալ ներկայացվող վերլուծությունների որակը: Արտակ Նահապետյանը հանձնարարեց բոլոր օղակների փրկարար ծառայողներին ուսուցանել իրենց վերադասի ֆունկցիոնալ պարտականությունները, որպեսզի, անհրաժեշտության դեպքում, հնարավոր լինի պատշաճ կերպով փոխարինել վերադասին: Փրկարար ծառայության տնօրենը կոչ արեց փրկարար ծառայողների շրջանում խրախուսել բարձրագույն կրթությունը, և հատկապես Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում, որտեղ փրկարար ծառայողները հնարավորություն կստանան բարձրագույն կրթություն ստանալուն զուգահեռ կատարելագործել նաև հրշեջ-փրկարարական պրակտիկ հմտությունները: Գնդապետ Նահապետյանը «911» ծառայությանը հանձնարարեց մշտապես ուշադրության կենտրոնում պահել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը: Ամփոփելով  խորհրդակցությունը՝ գնդապետ Նահապետյանը տվեց կարգապահության և ծառայության կազմակերպման հետ կապված մի շարք հանձնարարականներ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր