00:00:00

Շատ բարձր որակի սնունդ է ապահովվում, իհարկե, զինվորներին հարցնում եմ, ասում եմ՝ «էսպե՞ս է, թե՞ իմ գալու առիթով է. վարչապետ

14:58, 19 հուլիս 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել էր Արմավիրի մարզի ուսումնական զորամաս։ Վարչապետը նշեց, որ այսօր փորձարկելու են պետական-մասնավոր գործընկերությամբ զորամասերում նոր կարգով զինվորների սնունդն ապահովելը։ Զինվորների հետ ճաշելուց հետո վարչապետը հավաստիացրեց, որ զինվորի սննդում որակի ահռելի տարբերություն է նկատվում։ «Շատ բարձր որակի սնունդ է ապահովվում, իհարկե, զինվորներին հարցնում եմ, ասում եմ՝ «էսպե՞ս է, թե՞ իմ գալու առիթով է», հլը որ ասում են՝ միշտ է այսպես։ Հընթացս կփորձեմ մի քիչ խաչաձև հարցաքննություններով պարզել ճի՞շտ են ասում, թե՞ չէ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր