00:00:00

Կոտայքի մարզում ճակատ ճակատի բախվել են ВАЗ 111-20-ն ու Volkswagen Vento-ն. կան տուժածներ

16:15, 19 հուլիս 2019 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հուլիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Բջնի գյուղի կենտորնական ճանապարհին ճակատ-ճակատի բախվել են նույն գյուղի բնակիչ՝ 40-ամյա Մուշեղ Ղ-ի վարած Վազ 111-20 մակնիշի 34 ZQ 150 համարանիշի և Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 54-ամյա Սպարտակ Գ.-ի վարած Volkswagen Vento մակնիշի 36 DՏ 394 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները։ Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հակոբ Սողոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր