00:00:00

Բջնի գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են Lada Kalina-ն և Volkswagen Vento-ն, կան հոսպիտալացվածներ

14:22, 19 հուլիս 2019 Պատահարներ

Հուլիսի 18-ին, ժամը 23:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացին արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Հ-5 ավտոճանապարհի Արզական-Բջնի հատվածի 3-րդ կմ-ին բախվել են Lada Kalina (վարորդ՝ Մ.Ղ., ծնված 1979 թ.) և Volkswagen Vento (վարորդ՝ Ս.Հ., ծնված 1965 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Lada Kalina մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդներն ավտոմեքենաներից դուրս են բերվել քաղաքացիների ուժերով և հոսպիտալացվել Չարենցավանի ԲԿ, այնուհետև՝ տեղափոխվել Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Բժիշկները Մ.Ղ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ս.Հ.-ինը՝ միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականները, սահմանազատել տարածքը, ավտոմեքենաները մոտեցրել ավտոքարշակին և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր