00:00:00

Մոսկվայում 3-ամյա երեխան 10 ժամ անցկացրել է մահացած մոր կողքին

17:00, 18 հուլիս 2019 Պատահարներ

Մոսկվայում 3-ամյա երեխան 10 ժամ շարունակ անցկացրել է մահացած մոր և նրա ընկերուհու կողքին: Ինչպես հայտնում է «Московский комсомолец»-ը, Միխալկովսկի փողոցում գտնվող բնակարանում հայտնաբերվել են երեխայի մայրը և նրա ընկերուհին: Նախնական վարկածով` նրանք մահացել են թմրանյութերի չարաշահումից: Այդ մասին են վկայում նրանց մոտ հայտնաբերված ներարկիչները: Աղբուրը հայտնում է, որ ներքևի հարևանը, որի բնակարանը ջուր էր լցվել, բարձրացել է ստուգելու, թե ինչ է կատարվում վերևում, սակայն հարևան տան բնակիչներից որևէ մեկը չի արձագանքել: Հաջորդ օրը քրոջն այցելության է եկել եղբայրը, որն էլ իր բանալիով բացել է դուռն ու տեսել 3-ամյա տղա երեխայի: Վերջինս դժգոհել է, որ չի կարողանում արթնացնել մայրիկին: Երիտասարդը, որը քրոջն ու նրա ընկերուհուն հայտնաբերել է լոգարանում, շտապօգնություն է կանչել, սակայն բժիշկները ոչնչով օգնել չեն կարողացել: Հարազատները պատմել են, որ կինը տուրիստական ընկերություն է ունեցել, սակայն պարտքերի պատճառով կորցրել է այն: Ապա բաժանվել է ամուսնուց և սկսել է ալկոհոլ օգտագործել: Վերականգնողական կենտրոններից մեկում նա ծանոթացել է բուժքրոջ հետ, ում էլ երեխայի հետ հրավիրել է իր տուն: Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր