00:00:00

Երևան-Սևան ավտոճանապարհին ձորն ընկած բեռնատարի վարորդը մահացել է

03:45, 18 հուլիս 2019 Պատահարներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հուլիսի 17-ին, ժամը 14:58-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը, ներսում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի կցորդիչով ավտոմեքենան (վարորդ՝Լ.Ս., ծնված 1945 թ.) բախվել է ճանապարհին կայանած «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝Ա.Ջ.), ինչի հետևանքով «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 15 մ): «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդի դին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր