00:00:00

Իջևանում տեղի ունեցած բախումից տուժած 11 ոստիկաններից մեկը հիվանդանոց է տեղափոխվել գանգուղեղային վնասվածքով

03:09, 18 հուլիս 2019 Պատահարներ

Armtimes.com-ը գրում է. Իջեւանում մոտ մեկ ժամ առաջ տեղի ունեցած բախումից տուժած ոստիկանների թիվը հասել է 11-ի: Վիրավոր ոստիկանները տեղափոխվել են Իջեւանի բժշկական կենտրոն: ԲԿ-ի գլխավոր բժիշկ Վազգեն Մարգարյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ վիրավոր ոստիկաններից միայն մեկի մոտ է խնդրահարույց վիճակ, հիվանդանոց է տեղափոխվել գանգուղեղային եւ քթի վնասվածքով: «Հիվանդի մոտ հարվածնային ցնցում է»,- հավելեց գլխավոր բժիշկը: «Մեզ մոտ տեղափոխվածները հիմնականում ոստիկաններ են քաղաքացիական անձինք, որպես այդպիսին չեն գալիս, փախչում են, որ պատվիրատուներին չմատնեն: Բնականաբար, որ գան գրանցվեն ոստիկանները գալու են ու հարցաքննեն դրա համար էլ խուսափում են, փախնում են տները»,-ասաց Վազգեն Մարգարյանը: Իջեւան ԲԿ-ի գլխավոր բժիշկը նկատեց, որ վնասվածքները հիմնականում հեռվից շպրտած քարերի եւ փայտերի հարվածներ են: Մանրամասներն՝ այստեղ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր