00:00:00

20-ամյա երիտասարդը լոգարանի բաց պատուհանից մտել է բնակարան և գողություն արել

03:03, 18 հուլիս 2019 Պատահարներ

Հուլիսի 12-ին` ժամը 20-ի սահմաններում, ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 14-ից ժամը 18-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով բացել են Մանուշյան փողոցի տներից մեկի մուտքի դուռը և գողացել մոտ 100.000 դրամ: Կումայրիի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 23.30-ի սահմաններում, Գյումրու Վարդանանց հրապարակից գողությունը կատարելու կասկածանքով բաժին է բերման ենթարկվել Գյումրում ապրող 20-ամյա մի երիտասարդ, որը տվել է խոստովանական բացատրություն։ Ըստ նրա՝ բնակարան է մտել լոգարանի բաց պատուհանից ու գողություն արել։ Գումարն էլ ծախսել էր բուքմեյքերական խաղասրահներում: Երիտասարդը ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն: Կատարվում է նախաքննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր