00:00:00

Իսպանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ փոխնախարարին

01:12, 18 հուլիս 2019 Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իսպանիայի դեսպան Ֆերնանդո Վալդերամա դե Պարեխային (Fernando Valderama de Pareja, նստավայրը` Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհավորելով դեսպան Պարեխային Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի երկկողմ հարաբերությունների աշխուժացմանը։ Զրուցակիցներն անդրադարձել են քաղաքական երկխոսության ակտիվացմանը, միջգերատեսչական համագործակցության խորացմանը, բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպմանը, առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը, մշակութային և կրթական ոլորտներում համագործակցությանը և այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի։ «ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց  ՀՀ-ԵՄ գործընկերության շուրջ զարգացումները, մասնավորապես, ՀԸԳՀ շրջանակներում։ Դեսպան Պարեխան իր հերթին կարևորեց երկկողմ հարաբերությունների ընդլայնումը և խորացումը՝ ներկայացնելով Հայաստանում իր ապագա գործունեության հիմնական գերակայությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր