00:00:00

Վտանգավոր տեղամասեր. քարաթափում Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին

22:30, 17 հուլիս 2019 Պատահարներ

Հուլիսի 17-ին, ժամը 09:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի «Չարքյանդ» կոչվող ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, առկա է ավելի մեծ քարերի ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (2 քար՝ 0,1 խմ). քարերն ընկել են ոչ երթևեկելի հատված. առկա է քարաթափման վտանգ: Փրկարարները սահմանազատել են տարածքը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:   https://www.youtube.com/watch?v=ItgaqQqCSOE

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր