00:00:00

Երևան-Մեղրի ավտոճանապարհից «ՎԱԶ-2107»-ը գլորվել է ցած

03:20, 17 հուլիս 2019 Պատահարներ

Հուլիսի 16-ին, ժամը 18:09-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին` Շահումյան գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ կամրջի սկզբնամասում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն.Ս., ծնված 1998 թ.)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ցած: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ն.Ս.-ն հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:   https://www.youtube.com/watch?v=UXCWHvN14tA

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր