00:00:00

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտակայքում ցորենի արտ է այրվում

02:34, 17 հուլիս 2019 Պատահարներ

Հուլիսի 16-ին, ժամը 20:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի գերեզմանատան մոտակայքում այրվում է ցորենի արտ. տեղեկանում ենք ԱԻՆ կայքից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Մինչ այդ ԱԻՆ նախարարի  մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը նշել էր, որ մարզում բացի նշված հրդեհից միաժամանակ ևս երկու հրդեհներ են բռնկվել՝ Դմիտրով և Այնթափ համայնքներում: «Բոլոր տեղերում աշխատում են հրշեջները, մեծ վտանգ այս պահի դրությամբ չկա»,- ասաց նա: Ըստ նրա՝ նման հրդեհները վերջին օրերին շատ են լինում. վառվում են, թե բնակիչներն են վառում,  չգիտենք, փաստն այն է, որ շատ մեծ ծավալի հրդեհներ են հանրապետությունում ամեն օր»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր