00:00:00

Նախիջեւանի հետ սահմանին հակառակորդի կրակոցի հետեւանքով հրդեհ է բռնկվել

15:03, 16 հուլիս 2019 Պատահարներ

Նախիջեւանի հետ սահմանին հակառակորդի կրակոցի հետեւանքով երեկ՝ հուլիսի 15–ին հրդեհ է բռնկվել։ Սահմանամերձ Խաչիկ բնակավայրի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանը NEWS.am–ին տեղեկացրեց, որ հրդեհը բռնկվել է ադրբեջանական կողմում, ամենայն հավանականությամբ կրակային վարժությունների կամ զորավարժությունների ժամանակ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով։ Ադրբեջանական կողմում կրակը շուրջ 10 ՀԱ տարածվել է եւ անցել հայկական կողմ։ «Գյուղացիների ու հրշեջների օգնությամբ մարել ենք կրակը՝ թուլ չտալով մոտենա մեր վարելահողերին։ Հրդեհի տարածումը կանխել ենք, բայց կարծես թե նորից է տարածվում»,–ասաց մեր զրուցակիցը։ Հայ–ադրբեջանական սահմանին բռնկված հրդեհի վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել  Խաչիկ գյուղի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես Մաթևոսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր