00:00:00

Արագածոտնի մարզում թալանել են Գերմանական Կարմիր Խաչի երևանյան գրասենյակի տնօրենի տունը. տարել են չհրկիզվող պահարանը, որի մեջ եղել է գումար, ոսկյա և արծաթյա զարդեր

03:11, 16 հուլիս 2019 Պատահարներ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 14-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած գողության փատով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել Աշտարակ քաղաքի բնակիչ, 63-ամյա Մովսես Պողոսյանը և հայտնել, որ նույն օրը մեկուկես ժամվա ընթացքում, օգտվելով իր տան 2-րդ հարկի պատուհանի բաց լինելու հանգամանքից, անհայտ անձը կամ անձինք մուտք են գործել տուն և այնտեղից գողացել չհրկիզվող պահարանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Պողոսյանը դեպքի վայր ժամանած ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքն աշխատում է Գերմանական Կարմիր Խաչի երևանյան գրասենյակում՝ որպես տնօրեն, իսկ չհրկիզվող պահանարում եղել է արծաթյա և ոսկյա զարդեր, գումար: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «անկոչ հյուրերը» ննջասենյակից էլ հափշտակել են ալկոհոլային թանկարժեք խմիչքներ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին, ինչպես նաև գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր