00:00:00

ՀՀ ՊՆ 40-ամյա պայմանագրային զինծառայողը Mercedes-ով բախվել է Mercedes-ին. մեքենաները վերածվել են մետաղե ջարդոնի. կա 5 վիրավոր

01:46, 16 հուլիս 2019 Պատահարներ

Այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Արարատ քաղաքի բնակիչ, 40-ամյա Հենրիկ Հ.-ն իր վարած Mercedes C180 մակնիշի 99 ՏՍ 899 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում՝ Այգավան գյուղի վարչական տարածքում, բախվել է Գորիս քաղաքի բնակիչ, 23-ամյա Սևակ Մ.-ի վարած Mercedes C180 մակնիշի 36 SV 353 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հենրիկ Հ.-ի ուղևորներ, Արարատ քաղաքի բնակիչ, 66-ամյա Հովհաննես Հ.-ն և վարորդ Սևակ Մ.-ն և նրա ուղևորներ, համաքաղաքացիներ, 31-ամյա Արթուր Ա.-ն, 29-ամյա Բաբկեն Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն, իսկ վարորդ Հենրիկ Հ.-ն՝ Արարատի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահան Աղգաշյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Հենրիկ Հ.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, իսկ բախման հետևանքով Mercedes-ներից մեկն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: Ավտոմեքենաները վերածվել են մետաղե ջարդոնի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր