00:00:00

Երևան-Երասխ ճանապարհին բախվել են Mercedes C180-ները. կան տուժածներ

23:13, 15 հուլիս 2019 Պատահարներ

Հուլիսի 15-ին՝ ժամը 15:51-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ  Արարատի Մարայգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 44-րդ կմ-ին բախվել են «Mercedes C180» (վարորդ՝ Հ.Հ. ծնված 1979 թ.) և «Mercedes C180» (վարորդ՝ Ս.Մ., ծնված 1986 թ.) ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենաներից մեկի ուղևորը՝ Հ.Հ.-ն (ծնված 1953 թ.) հոսպիտալացվել է Վեդու ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Հ.Հ.-ն այնուհետև տեղափոխվել է Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ: «Mercedes C 180» մակնիշի մյուս ավտոմեքենայի վարորդը՝ Ս.Մ.-ն և ուղևորները՝ Ա. (ծնված 1998 թ.) և Բ. (ծնված 1990 թ.) Ա.-երը, հոսպիտալացվել են Վեդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր