00:00:00

Լոռու մարզպետարանի առողջապահության վարչությունը անհրաժեշտ բժշկական աջակցություն կտրամադրի քարաթափման հետևանքով վնասված բնակչին

15:11, 15 հուլիս 2019 Պատահարներ

Խոր վշտով տեղեկացանք, որ ԱԻՆ Լոռու մարզային վարչության հերթապահություն ահազանգ է ստացվել, որ Նեղոց համայնքի հարակից մայրուղում քարաթափման հետևանքով մահացել են Գազել մակնիշի ավտոմեքենայում գտնվող երեք ուղևորներից երկուսը: Այս մասին հայտարարություն է տարածել Լոռու մարզպետարանը: «1984 թվականին ծնված Վարդան Մկրտումյանն իր կնոջ և դստեր հետ այդ պահին գտնվել է մեքենայի ներսում: Կինը՝ Կարինեն, և դուստրը՝ Լիլիան, կյանքի հետ անհամատեղելի ծանր վնասվածքների հետևանքով մահացել են, իսկ Վարդան Մկրտումյանը ողնաշարի կոտրվածքի նախնական ախտորոշմամբ տեղափոխվել է Երևան: Աղետի պահին տարածքում եղել է նաև Վազ 21-04 մակնիշի ավտոմեքենա, որի մեջ, բարեբախտաբար, ուղևորներ չեն եղել: Լոռու մարզպետարանը խորապես վշտակցում է մահացածների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում ընտանիքի հորը՝ Վարդան Մկրտումյանին: Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը ձեռնարկել է բոլոր միջոցառումները՝ վնասված բնակչին բժշկական անհրաժեշտ օգնություն տրամադրելու համար»,-ասված է հայտարարության տեքստում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր