00:00:00

Դավիթ Բեկի փողոցում «Volkswagen Vento»-ն բախվել է սյանը, սյունը պոկվել եւ մնացել է լարերից կախված

15:00, 15 հուլիս 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 14-ին, ժամը 21:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի շրջադարձի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան կողաշրջվել է, կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը եւ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել փայտե սյանը, ինչի հետեւանքով սյունը պոկվել եւ մնացել է լարերից կախված: Փրկարարներն Ա.Զ.-ին (ծնված 1984 թ) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենան տեղի ուժերով հոսանքազրկվել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր