00:00:00

Կանաչուտ գյուղում` նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի անվան փողոցում, բախվել են Opel-ն ու 07-ը

00:59, 14 հուլիս 2019 Պատահարներ

Այսօր՝ հուլիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում, Կանաչուտ գյուղում՝ Ալիկ Սարգսյան և Մաշտոց փողոցների խաչմերուկում բախվել են Սիսավան գյուղի բնակիչ, 23-ամյա Ասատուր Ղ.-ի վարած Opel մակնիշի 36 CL 383 համարանիշի և Կանաչուտ գյուղի բնակիչ, 16-ամյա Սուտո Թ.-ի վարած ՎԱԶ-2107 մակնիշի 34 DN 763 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ասատուր Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն, իսկ ավտոմեքենաներն էլ հայտնվել են մայթին՝ հետիոտնի համար նախատեսված վայրում: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Անուշավան Սաղոյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավաևման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Գոռ Երիցյանի գլխավորությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր