00:00:00

Վրաստանում հետ են վերադարձվել հայ վարորդների անձնագրերը

15:27, 13 հուլիս 2019

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել հայ վարորդների վերաբերյալ․ «Հայտնում ենք, որ Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցված ավտոբուսի վարորդներ, ՀՀ քաղաքացիներ Ա. Խ. և Լ. Մ. անձնագրերը րոպեներ առաջ ետ են վերադարձվել և նրանք կարող են հատել Վրաստանի սահմանը։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայ վարորդների՝ Վրաստանում գտնվելու ողջ ընթացքում մշտական կապ է պահպանել Վրաստանի ԱԳՆ-ի, դատախազության, քննիչների հետ։ Դեսպանությունը ՀՀ քաղաքացիների անձնագրերի վերադարձի պահանջով գրություններ է ուղարկել պատկան մարմիններին։ Դեսպանության իրավաբանն անմիջականորեն զբաղվել է գործով։ Երեկ տեղի ունեցած 9 ժամ տևողությամբ դատավարության ընթացքում դեսպանությունն ապահովել է որակավորված թարգմանչի ներկայությունն ու ծախսերը։   Դեսպանության առաջարկությամբ սույն հարցով Վրաստանի իր գործընկերուհի Նինո Լոմջարիայի հետ կապ է հաստատել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Միաժամանակ տեղեկացնենք, որ անձնագրերի վերադարձի ուշացումը պայմանավորված էր նրանով, որ տեղի էին ունենում տեսակապով հարցաքննություններ Վրաստանից Ռուսաստան»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր