00:00:00

Երևանի բնակիչը դանակով հարվածել է 42-ամյա տղամարդու կրծքավանդակին. նա ձերբակալվել է

18:14, 13 հուլիս 2019 Պատահարներ

Հուլիսի 11-ին, ժամը 3.25-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «կրծքվանդակի առաջնային պատի, որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերքեր, աջակողմյան հեմոպլեվմոթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Վերին Շենգավիթի 42-ամյա մի բնակիչ: Նա հիվանդանոցում հայտնել է, որ մարմնական վնասվածքը ստացել է Աթոյան փողոցում, վիճաբանության ժամանակ: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը: Նույն օրը քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Հուլիսի 12-ին, ժամը 00.50-ին, բժշկական կենտրոնից ոստիկանություն ևս մի հաղորդում է ստացվել որ «ձախ բազկի շրջանի և նստատեղի շրջանի աջից կտրած-պատռած վերքեր, քթոսկրի կոտրվածք տեղաշարժով, քթի վերին և ծնոտի վերջույթների շրջանների քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մեկ այլ քաղաքացի, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է հուլիսի 11-ին նշված փողոցում, վիճաբանության ժամանակ և հրաժարվել է հաղորդում տալ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված վիճաբանության ժամանակ 42-ամյա տղամարդուն դանակով հարվածել և վնասվածք է պատճառել հիվանդանոց դիմած Երևանի 31-ամյա բնակիչը: Նա բացատրական աշխատանքի շնորհիվ, հուլիսի 12-ին, ժամը 19-ին, ներկայացել է բաժին ու ձերբակալվել: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր