00:00:00

2 ժամից ավելի է՝ հրշեջները, ոստիկանները, Բուսաբանական այգու ծառայողներն ու «Սանիթեք»-ի ներկայացուցիչները պայքարում են այգում առաջացած խոշոր հրդեհի դեմ. Հայտարարվել է ԲԻՍ 1 աստիճան

17:55, 13 հուլիս 2019 Պատահարներ

Արդեն 2,5 ժամից ավելի է՝ Արտակարգ իրավիճակերի նախարարության փրկարար ծառայության մեծ թվով հրշեջ-փրկարարներ Երևանի Բուսաբանական այգու աշխատակիցների, այգու անվտանգության ծառայողների հետ պայքարում են Բուսաբանական այգում բռնկված խոշոր հրդեհի տարածման դեմ: Հրշեջները, Բուսաբանական այգու աշխատակիցները կենաց- մահու պայքար են տանում, որպեսզի կրակը չտարածվի: Դեպքի վայր են ժամանել մի քանի մարտական հաշվարկներ: Հրդեհաշիջման աշխատանքներին միացել են նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի, ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժինների ծառայողներն ու «Սանիթեք» ընկերության ներկայացուցիչները: Վերջիններս ջրատարով անընդհատ ջուր են հասցնում հրշեջներին: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, է հրշեջ-փրկարարների մի մասն էլ պարզագույն միջոցներով է պայքարում կրակի տարածման դեմ, անգամ կրակն առնելով իրենց ոտքերի տակ: Թե ինչն է եղել կրակի առաջացման պատճառը, այս պահին ճշտվում է:  shamshyan.com

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր