00:00:00

Արցախում անցկացվել է «Թիմ բիլդինգի» տարեկան միջոցառումը

11:08, 13 հուլիս 2019

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի նախաձեռնությամբ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների և միջազգային համագործակցության վարչությունների աշխատակիցների համար թիմի կառուցման (team building) հերթական տարեկան միջոցառումն անցկացվել է Արցախի Հանրապետությունում։ Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը և Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը կարևորել են երկու հանրապետությունների հարկային մարմինների միջև համագործակցության և փորձի փոխանակման շարունակականությունը։ Արցախի ֆինանսների նախարարության աշխատակիցները ներկայացրել են տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ոլորտում ԱՀ հարկային մարմնի ձեռքբերումների վերաբերյալ շնորհանդես։ Միջոցառման շրջանակում ամփոփվել են ՀՀ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների և միջազգային համագործակցության վարչությունների ձեռքբերումները՝ նախորդ թիմային աշխատանքի ամրապնդմանն ուղղված միջոցառումից առ այսօր և նախանշված նպատակներին հասնելու համար իրականացված քայլերը: Քննարկվել է ընդհանուր նպատակներին հասնելու գործում թիմային աշխատանքի անհրաժեշտությունը: Կազմակերպվել են խաղեր՝ ուղղված անձնային որակների բացահայտմանը, թիմային աշխատանքի հմտությունների և աշխատակիցների միջև արդյունավետ փոխգործակցության զարգացմանը։ ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Աշոտ Մուրադյանն այցելել են նաև Կենտրոնական պաշտպանական ուղղության զորամաս։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր