00:00:00

Երևան-Գյումրի ճեպընթացի մեքենավարը վրաերթի է ենթարկել 68-ամյա հետիոտնին. վերջինը տեղում մահացել է

00:23, 13 հուլիս 2019 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Գյումրի ճեպընթացի մեքենավարը գնացքով Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում վրաերթի է ենթարկել հետիոտնի: Վերջինը, ով Գյումրի քաղաքի բնակիչ, 68-ամյա Սուսաննա Խաչատրյանն էր, տեղում մահացել է: Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը: Տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մեքենավարի ինքնությունը: Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ պայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր