00:00:00

Երեւանում բեռնատարը բախվել է էլեկտրական սյանը, որն ընկել է ավտոմեքենայի վրա

17:51, 12 հուլիս 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 11-ին, ժամը 15:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մանուկյան փողոցի թիվ 36 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Scania B380» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Ս.Ա., ծնված 1960 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը, ինչի հետևանքով սյունն ընկել է ավտոմեքենայի վրա. տուժածներ չկան: Փրկարարներն ավտոմեքենայի վրայից հեռացրել են էլեկտրական լարերը և սյունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր